Էներգետիկ ոլորտում ՌԴ-ն Գերմանիայի հետ պատրաստ է համագործակցության․ Պուտին

1 Min Read

2022 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին հեռախոսազրույցն է կայացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի միջև․ այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ այն գերմանական կողմի նախաձեռնությունն է։

Ըստ հաղորդագրության՝ տեղի է ունեցել մտքերի մանրամասն և անկեղծ փոխանակում Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այնուհետև էննարկվել է երկու երկրների միջև համագործակցության խնդիրները։

Հաղորդագրությունում ասվում է․

«Վլադիմիր Պուտինը նշել է դրանց աննախադեպ դեգրադացումը բոլոր ուղղություններով՝ որպես Գերմանիայի իշխանությունների անբարյացակամ կուրսի հետևանք։ Ընդգծվել է, որ Ռուսաստանը միշտ խստորեն կատարել է իր պայմանագրային և գործարքային պարտավորությունները էներգետիկ ոլորտում և պատրաստ է փոխշահավետ համագործակցության, եթե գերմանական կողմը հետաքրքրություն ցուցաբերի դրան։Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հեռախոսազրույցից հետո առաջնորդների օգնականները կապի մեջ կլինեն»,- հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով