Հրատապ 6 ծրագրեր կիրականացվեն մարզերում.որքա՞ն գումար  կտրամադրվի 

1 Min Read

Լոռու, Շիրակի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում հրատապ 6 ծրագրեր կիրականացվեն, որի համար կտրամադրվի 248 մլն դրամ: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ նոյեմբերի 15-ի նիստին ներկայացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Լոռու մարզին կհատկացնենք 18 մլն 970 հազար դրամ, Շիրակի մարզին՝ շուրջ 150 մլն դրամ, Սյունիքի մարզին՝ 51 մլն դրամ, Տարածքային զարգացման հիմնադրամին՝ 28 միլիոն դրամ:

Ընդհանուր առմամբ նախատեսվում է 6 հրատապ ծրագրերի համար հատկացնել 248 մլն դրամ»,- ասաց նա՝ նշելով, որ ծրագիրը կիրականացնի Տարածքային զարգացման հիմնադրամը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց 6 հրատապ ծրագրերը, որոնց թվում են ջրհեղեղից վնասված Քարկոփի դպրոցի մասնակի վերանորոգում, Շիրակի մարզի 2 համայնքում խմելու ջրի ջրատարի, ջրամատակարարման, ներքին ցանցի կառուցապատում, Գյումրիում՝ շենքի 3 մուտքի ուժեղացում, Սիսիանում՝ շենքերի 2 տանիքի վերանորոգում, Մեղրիում՝ մանկապարտեզի հարակից տարածքի դրենաժային համակարգի կառուցման նախագծահաշվարկային փաստաթղթերի ձեռքբերում, Սևանի կոյուղատարի վերանորոգում:

Կիսվեք այս հոդվածով