ԱրարատԲանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը ներդրողների հետ հարաբերություններում

1 Min Read

ԱրարատԲանկը արժանացել է «The Global Banking and Finance Review» հեղինակավոր ֆինանսական ամսագրի «2024թ.-ի Հայաստանի լավագույն բանկը ներդրողների հետ հարաբերություններում» մրցանակին։ Այս պարգևը վկայում է Բանկի՝ ներդրողների հետ թափանցիկ և արդյունավետ համագործակցության, ինչպես նաև միջազգային լավագույն փորձին համապատասխան կորպորատիվ կառավարման բարձր չափանիշների մասին։

«The Global Banking and Finance Review»-ի մրցանակները շնորհվում են այն կազմակերպություններին, որոնք ցուցաբերում են բացառիկ արդյունքներ իրենց գործունեության ոլորտում։

«Այս մրցանակը մեզ համար առանձնահատուկ է, քանի որ այն արտացոլում է մեր հետևողական աշխատանքը ներդրողների հետ հարաբերությունների ոլորտում։ Մենք շարունակելու ենք զարգացնել մեր կորպորատիվ կառավարման համակարգը՝ ապահովելով թափանցիկություն և վստահելի գործընկերություն մեր բոլոր շահակիցների համար», – նշել է ԱրարատԲանկի Միջազգային գործառնությունների վարչության ղեկավար Զարուհի Մելքոնյան։

Global Banking & Finance Review ամսագիրը Մեծ Բրիտանիայում հիմնադրված առցանց և տպագիր առաջատար ամսագիր է։ Այն ներկայացնում է անկախ տեղեկատվություն ֆինանսական աշխարհի նորությունների և արդի թեմաների մասին։ Նշենք, որ հաղթողների ընտրությունն իրականացվել է ոլորտի վերլուծաբանների, բանկային խորհրդատուների, ինչպես նաև ամսագրի խմբագիրների և ղեկավար աշխատակիցների հետազոտությունների հիման վրա:


ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ԵՎ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ GFTN-ը ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ԹՎԱՅԻՆ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ


 

Կիսվեք այս հոդվածով