Չնայած աշխարհում տիրող լարված իրավիճակին՝ զբոսաշրջիկները շարունակում են ուղևորվել տարբեր երկրներ՝ փորձելով թարմություն հաղորդել կյանքին և մի փոքր մոռանալ սեփական երկրներում առկա խնդիրները։
Ուղղությունն ընտրելիս զբոսաշրջիկները հաշվի են առնում մի քանի կարևոր հանգամանք՝ անվտանգություն, մշակույթ, պատմություն, դավանանք, բնաշխարհ և այլն։ Այս առումով հետաքրքիր վայր է նաև Հայաստանը, որտեղից զբոսաշրջիկները հեռանում են բավականին հարուստ տպավորություններով։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն` 2024թ․ հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում Հայաստան է այցելել շուրջ 1․7 մլն մարդ, որը 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 6․2%-ով։
Հետաքրքիր է ուսումնասիրել` որոնք են 2024թ․ հունվար-սեպտեմբերին 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջիկների թվաքանակի ամենամեծ աճեր արձանագրած երկրները. ․
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2024թ․ հունվար-սեպտեմբերին 2023թ․ նույն ժամանակահատվածի Հայաստան այցելած հնդիկ զբոսաշրջիկների թվաքանակն աճել է շուրջ 54%-ով՝ կազմելով 33,233 մարդ։
Չինացի զբոսաշրջիկների թվաքանակմ աճել է մոտ 70%-ով՝ 2024թ․ հունվար-սեպտեմբերին կազմելով 24,444 մարդ։
2024թ․ հունվար-սեպտեմբերին 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ ֆիլիպինցի զբոսաշրջիկների թվաքանակը ևս աճել է` մոտ 40%՝ կազմելով 16,695 մարդ։
Մոտ 80%-ով աճել է տաջիկ զբոսաշրջիկների թվաքանակը՝ 2024թ․ հունվար-սեպտեմբերին կազմելով 1,453 մարդ։
Պարզվում է` Հայաստանով հետաքրքված են նաև հարավկորեացի զբոսաշրջիկները, որոնց թվաքանակը 2024թ․ հունվար-սեպտեմբերին 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 2 անգամ՝ կազմելով 11,790 մարդ։
2 անգամ աճել է նաև օմանցի զբոսաշրջիկների թվաքանակը՝ 2024թ․ հունվար-սեպտեմբերին կազմելով 1,910 մարդ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում