Որո՞նք են ամենառազմականացված երկրները. Թոփ 10. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Աշխարհում իրավիճակը դեռ մնում է գերլարված։ Գնալով լավատեսության լույսը սկսում է մարել։ ԱՄՆ-ում իշխանության եկած ուժերը խոսում են խաղաղությունից, սակայն որքանով կկարողանան պահել իրենց խոստումները, մեծ հարց է դեռ։ Այս ամենի արդյունքում հսկայական կորուստներ է կրում համաշխարհային տնտեսությունը՝ խորացնելով սոցիալական ճգնաժամը աշխարհի բազմաթիվ անկյուններում։

Ռազմական կոնֆլիկների հետևանքով շատ երկրներ զրկվում են ողջ պոտենցիալով զարգանալու հնարավորությունից։ Իսկ միջազգային հանրությունն անընդհատ խոսում է տարբեր երկրների ռազմական հնարավորությունների մասին։

Այս համատեքստում կարևոր է դիտարկել ռազմականացման ցուցիչը, որը հաշվարկվում է՝ հաշվի առնելով երկրի ռազմական ծախսերը, զենքի արտահանման և ներմուծման ծավալները, բանակների հնարավորությունները, տեխնիկապես հագեցվածությունը։

Իսկ թե որո՞նք են աշխարհի գերռազմականացված 10 երկրները, կարող եք ծանոթանալ ստորև բերված գծապատկերում․

Եվ այսպես, 2024թ․ դրությամբ առաջին երեք տեղերում են հայտնվել Իսրայելը, Հս․ Կորեան և ԱՄՆ-ն։

Ուկրաինան ամենառազմականացված 10 երկրների ցանկում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։ Ցուցակի վերջին՝ 10-րդ հորիզոնականում է հայտնվել Աֆղանստանը։

Գծապատկերում նշված է նաև մեկ այլ ցուցանիշ։ Փաստացի, ռազմականացվածությամբ առաջին 10-ը հորիզոնականները գրաված երկներն այս դիրքերի համար վճարում են որոշակի տնտեսական կորուստներով, որոնց ծավալներն արտահայտված են ՀՆԱ-ի համապատասխան մասնաբաժնով։

Մասնավորապես, Իսրայելի պարագայում տնտեսական կորուստները հավասարազոր են ՀՆԱ-ի 15%-ին։ 2-րդ, 5-րդ և 10-րդ հորիզոնականներում հայտնված երկրների տնտեսական կորուստները հավասար են վերջիններիս ՀՆԱ-ի համապատասխանաբար 42%-ին, 69 %-ին և 53%-ին։

Թեժ մարտերի մեջ ներգրավված Ռուսաստանի պարագայում կորուստների ծավալները կազմում են ՀՆԱ-ի 12%-ը։
Ռուսաստանի դեմ համարձակ հայտարարություններ անող և ռազմականացման մակարդակով 8-րդ տեղը զբաղեցնող Ֆրանսիայի  տնտեսական կորուստները հավասար են ՀՆԱ-ի ընդամենը 7 %-ին։

  • Այսպիսով, պետք է փաստել, որ տնտեսական այս մեծ կորուստները հսկայական հնարավորություններ են, որոնք առավել ռացիոնալ օգտագործելու դեպքում կարելի է փոխել ճակատագրեր, պայքարել աղքատության, սովի և հիվանդությունների դեմ։
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով