Վրաստանում թռչնամսի վաճառքի նոր կանոններն ուժի մեջ կմտնեն 2025 թվականի հունվարի 1-ից։
Այն պետք է համապատասխանի երկրի մակնշման և սննդի անվտանգության կանոնակարգերին.
▪️Պիտակի վրա պետք է նշվի, թե ինչ է կերել թռչունը, ինչ պայմաններում է բուծվել և պահվել։
▪️Ներկրվող թռչնամսի պիտակի վրա պետք է նշվի ծագման երկիրը։
▪️Թռչնի դիակը և նրա առանձին մասերը պետք է լինեն մաքուր, առանց օտար հոտերի, արյան տեսանելի բծերի կամ վնասվածքների, առանց ոսկորների կոտրվածքի, ընդունելի են թռչնի վրա փետուրների մնացորդները:
▪️Ինչ վերաբերում է սառեցված մսին, ապա պիտակի վրա պետք է նշվեն սառեցման աստիճանն ու տեսակը, պահպանման առաջարկվող ջերմաստիճանը և սառեցման տեսակը՝ օդ, ջուր կամ ընկղմում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում