Այն ինչ մարդկային ուղեղը ունակ է մտածել և հավատալ՝ դրան մարդ կարող է հասնել․ մոտիվացնող ցիտատներ կյանքի և հաջողության մասին

1 Min Read

🔸Մեզնից շատերը չեն ապրում իրենց երազանքներով, որովհետև ապրում են վախերով:

Լես Բրաուն

🔸Արա կամ մի արա, բայց մի փորձիր:

Յոդա

🔸Այն ինչ մարդկային ուղեղը ունակ է մտածել և հավատալ՝ դրան մարդ կարող է հասնել:

Նապոլեոն Հիլլ

🔸Քսան տարի հետո դուք կափսոսաք այն բանի համար՝ ինչ չեք արել, այլ ոչ թե ինչ արել եք: Այդ պատճառով բարձրացրեք խարիսխները, հեռացեք խաղաղ նավահանգստից, որսացեք քամին առագաստներով: Հետազոտեք: Երազեք: Կատարեք բացահայտումներ:

Մարկ Տվեն

🔸 Ձգտեք լինել ոչ թե հաջողակ, այլ կարևոր:

Ալբերտ Էյնշտեյն

🔸Այն, ինչ ես ինձնից ներկայացնում եմ՝ դա հանգամանքների արդյունք չէ: Դա իմ որոշումների արդյունքն է:

Սթիվեն Քովի

🔸Երբ ձեզ թվում է, որ ինչ կատարվում է՝ ձեզ հակառակ է, հիշեք. ինքնաթիռը թռնում է քամուն հակառակ, այլ ոչ թե քամու հետ:

Հենրի Ֆորդ

🔸Ամենադժվար որոշումը՝ սկսել գործել, մնացածը կախված է կամքի ուժից:

Ամելիա Էրհարթ

🔸Ամենադժվար և մռայլ պահերին պետք է կենտրոնանալ, որպեսզի լույս տեսնել:

Արիստոտել Օնասիս

🔸Ամեն օրը մի դատեք ըստ բերքի, որ հավաքել եք, այլ ըստ սերմի, որ ցանել եք:

Ռոբերտ Լյուիս Սթիվենսոն

🔸Հարցը նրանում չէ, թե ով ինձ թույլ կտա, այլ նրանում է, թե ով ինձ կկանգնեցնի:

Այն Ռենդ

🔸Ղեկավարեք ձեր ճակատագիրը, թե չէ ձեր փոխարեն դա կանի մեկ ուրիշը:

Ջեք Ուելչ

 

Կիսվեք այս հոդվածով