Ո՞ր դեպքում է հնարավոր բարձրանալ կենսաթոշակները․ Նիկոլ Փաշինյան

1 Min Read

«Ե՞րբ մեր երկրում թոշակը կլինի այնքան, որ չնեղվենք, որ մենք նորմալ թոշակ ենք տալիս մարդկանց: Դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ երկրում աշխատողների թիվը չաշխատողների թվից լինի 60-70-80-100-300 տոկոսով ավելի: Իսկ մենք աշխատանքը մեր երկրում չենք խրախուսում: Անընդհատ հիմնավորում ենք ման գալիս, թե ինչու մարդը չպետք է աշխատի. դե աշխատավարձը ցածր է մի քիչ, մի քիչ եղանակը լավը չի և այլն: Նայում ես՝ գյուղամեջում լիքը մարդ, շինհրապարակներում՝ դատարկություն, որովհետեւ մենք հարյուր հազարավոր մարդկանց նպաստ ենք տալիս: Ասում ենք՝ եղբայր, դու աշխատունակ ես, բայց ոչինչ, մենք քեզ նպաստ կտանք, քո առողջապահության հարկերը կկարգավորենք: Սա ապապետական մոտեցում է: Չաշխատող մարդուն, որ սկզբունքորեն չի աշխատում,  մենք ինչի՞ ենք փող տալիս, մեկը կարո՞ղ է ինձ բացատրել: Տալիս ենք, որովհետեւ դա ապապետական սոցիալ հոգեբանության արձանագրում է: Դրա արմատներն էլ են ընտրությունների մեջ: Հիմա զգույշ փորձում ենք դա փոխել, զգույշ որովհետեւ մտածում ենք, որ կառավարությանը նաև իշխող մեծամասնության քննադատությունից էլ է վախենում: Դրա համար պետք է քաղաքական աջակցություն, ո՞վ է վերցնելու այդ պատասխանատվությունը: Մենք պետք է դա վերցնենք»,- այսօր Աժ-ում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով նպաստների տրամադրման մասին։

 

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով