Որքա՞ն է շրջակա միջավայրի նախարարության 2025 թ․-ի բյուջեն

1 Min Read

Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող բյուջետային 6 ծրագրերում ընդգրկված 23 միջոցառման համար ֆինանավորման ծավալը նախատեսվում է 13,5 միլիարդ դրամ, որը 2024-ի հաստատված բյուջեից ավելի է շուրջ 3,7 միլիարդ դրամով։ Սա հիմնականում կապված է էկոպարեկային ծառայության կայացմանն ուղղված աշխատանքներով, ինչպես նաև ազդակիր համայնքներին տրամադրվող բնապահպանական սուբվենցիաների ավելացմամբ:

«Համակարգի կայացման նպատակով այս տարվա ճշտված բյուջեի համեմատ մոտ 3,6 միլիարդ դրամով ավելացել են ընդհանուր բյուջետային հատկացումները՝ կազմելով մոտ 6,4 միլիարդ դրամ, որից 5,7 միլիարդ դրամը կտրամադրվի պահպանման ընթացիկ ծախսերին, իսկ 699,4 միլիոն դրամը՝ կապիտալ բնույթի ծախսերին»,– նշել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:

Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամին կտրամադրվի 495,7 միլիոն դրամ:

 

Կիսվեք այս հոդվածով