Հետընտրական շրջանում Tesla-ի բաժնետոմսերի աճի շնորհիվ՝ Իլոն Մասկը մոտ է կարողության սեփական ռեկորդը գերազանցելուն։
Bloomberg-ի միլիարդատերերի ինդեքսի համաձայն աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, գրեթե 21 միլիարդ դոլար է աշխատել երկուշաբթի Tesla-ի բաժնետոմսերի 9 տոկոս աճի շնորհիվ՝ հասցնելով հարստությունը 335 միլիարդ դոլարի:
Tesla-ի և SpaceX-ի հիմնադրի կարողությունն այս տարի աճել է 105 միլիարդ դոլարով, ինչը նրան 100 միլիարդ դոլարով ավելի հարուստ է դարձնում երկրորդ տեղը զբաղեցնող Ջեֆ Բեզոսից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում