Ըստ շրջանառվող լուրերի` Իրանի, Հայաստանի և Հնդկաստանի ներկայացուցիչները հանդիպելու են, որպեսզի քննարկեն Հնդկաստան-Իրան-Հայաստան տրանսպորտային ուղին։ Իրականում դա մեծ նշանակություն կունենա ՀՀ տնտեսության համար, քանի որ նոր շուկաներ և լայն հնարավորություններ կբացվեն տնտեսվարողների համար։
Հայաստանը փորձում է իր տարածքը հնարավորինս արդյունավետորեն օգտագործել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների համատեքստում։ Եվ այս ճանապարհին կարևոր է բոլոր հնարավոր տրանսպորտային ուղիների դիտարկումը։
Հատկապես հուսալի են Հայաստանի բարեկամ երկրների հետ տրանսպորտային հանգույցները։ Անկախությունից ի վեր` Հայաստանը գտնվել է խորը շրջափակման մեջ, որի պարագայում կարողացել է տպավորիչ տնտեսական աճեր արձանագրել։ Պատկերացնու՞մ եք`եթե ամբողջովին օգտագործվեն ՀՀ տրանսպորտային հնարավորությունները, որքանով կարող է ավելանալ տնտեսական աճի ցուցանիշը։
Նկատենք, որ բավականին աշխույժ են Հայաստան-Իրան-Հնդկաստան կապերը`հատկապես Իրան-Հայաստան և Հնդկաստան- Հայաստան առևտրի մասով։
Դիտարկենք 2024թ․ առաջին կիսամյակում Իրան-Հայաստան և Հնդկաստան-Հայաստան արտահանման և ներմուծման ծավալները․
ՀՀ ՊԵԿ տվյալների համաձայն՝ Հայաստանի արտահանումը դեպի Իրան 2024թ․ առաջին կիսամյակում 2023թ նույն կիսամյակի համեմատ կրճատվել է 6%-ով՝ կազմելով մոտ $50 մլն, իսկ դեպի Հնդկաստան՝ 86%-ով՝ կազմելով մոտ $3 մլն։
Մյուս կողմից, Իրանից Հայաստան ներմուծման ծավալները կրճատվել են 7%-ով՝ կազմելով $270 մլն, իսկ Հնդկաստանից՝ 24%-ով՝ կազմելով մոտ $113 մլն։
Բեռնափոխադրող ընկերությունները` 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
Անշուշտ, փոխադարձ առևտրի ծավալների վերոնշյալ անկումները խանգարող հանգամանք չեն երկրների միջև առկա ջերմ հարաբերությունների համար։ Հուսանք, որ Հայաստան-Իրան-Հնդկաստան տրանսպորտային միջանցքն իրականություն կդառնա՝ չնայած Մերձավոր Արևելքում առկա բոլոր բացասական գործոններին։
Միջանցքի կայուն գործելու պարագայում, անշուշտ, օգուտներ կքաղի ոչ միայն Հայաստանը, այլև Իրանը և Հնդկաստանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում