Ավստրալիան մտադիր է պահպանել իր բանկերը խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում

2 Min Read

Ավստրալիան մոտ է համաձայնագրի ստորագրմանը, որը թույլ կտա ANZ բանկին աշխատել խաղաղօվկիանոսյան մի քանի կարեւոր երկրներում։

Ավստրալիան քայլեր կձեռնարկի, որպեսզի դադարեցնի իր բանկերի արտահոսքը խաղաղօվկիանոսյան կղզիներից, հայտարարել է երկրի բարձրաստիճան տնտեսական պաշտոնյան, քանի որ մտավախությունները մեծանում են, որ Չինաստանը կարող է ուժեղացնել իր ազդեցությունը՝ օգտվելով ստեղծված հնարավորություններից:

Տարիներ շարունակ արևմտյան բանկերը փակել են իրենց մասնաճյուղերը Խաղաղ օվկիանոսի հարավային մասում՝ վկայակոչելով քաղաքական ցնցումները, չնչին շահույթները և բիզնես վարելու բարձր ծախսերը:

Չինաստանի պետական բանկը հայտարարել է, որ պատրաստ է միջամտել, ինչը մտավախություն է առաջացրել, որ Պեկինը կարող է ընդլայնել իր` առանց այն էլ զգալի առեւտրային ազդեցությունը Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:

Գանձապահ Ջիմ Չալմերսն ասել է, որ մոտ է համաձայնագրի ստորագրմանը, ինչը թույլ կտա Ավստրալիայի ANZ բանկին գործել ռազմավարական նշանակություն ունեցող երկրներում, ինչպիսիք են Ֆիջին, Վանուատուն, Սողոմոնյան կղզիները և Պապուա Նոր Գվինեան:


Էվոկաբանկը առաջինը բանկերից միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքին


Bank of China -ն ուսումնասիրում է խաղաղօվկիանոսյան Նաուրու միկրոպետությունում իրադարձությունների զարգացման տարբերակները, որն այս տարի ավելի վաղ խզել էր դիվանագիտական հարաբերությունները Թայվանի հետ՝ հօգուտ Պեկինի:

Չինաստանի բանկը պատրաստվում է բացել առաջին մասնաճյուղը Պապուա Նոր Գվինեայում ՝ ամրապնդելով դիրքերը Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանում։ Նաուրուի կառավարությունը մարտին Չինաստանի բանկի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել։

Ավստրալիայի Bendigo Bank-ը, որը ներկայումս կղզում գործող միակ օտարերկրյա բանկն է, հայտարարել է, որ կդադարեցնի իր գործունեությունը մինչև 2025 թ․ կեսերը:

Պապուա Նոր Գվինեայի կառավարությունը նույնպես ողջունել Է Bank of China-ին՝ ասելով, որ կներդնի բոլոր ջանքերը՝ օգնելու նրան երկրում գործունեության լիցենզիա ստանալ:

Ավստրալիան և Չինաստանը գտնվում են մշտական մրցակցության մեջ Խաղաղ օվկիանոսում: Վերլուծաբաններն ասում են, որ արևմտյան բանկերի հեռանալը Չինաստանին ևս մեկ հնարավորություն է տալիս ընդլայնել իր ազդեցությունը Ավստրալիայի և ԱՄՆ-ի նման դաշնակիցների հաշվին:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով