Ուղևորափոխադրումներ Քութաիսիի Դավիթ Աղմաշենեբելիի անվամբ միջազգային օդանավակայանում 2024 թվականի հունվար-հոկտեմբերին 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5%-ով: Այս մասին հաղորդում է Վրաստանի օդանավակայանների ասոցիացիան։
Ասոցիացիայի տվյալներով՝ տասը ամսում օդանավակայանը սպասարկել է 1,4 մլն ուղեւորի։
Բացի ուղեւորահոսքից, ավելացել է նաեւ թռիչքների թիվը։ Հաշվետու ժամանակահատվածում օդանավակայանը սպասարկել է 4242 չվերթ՝ 4%-ով ավելի, քան 2023 թվականի հունվար-հոկտեմբերին։
Գերատեսչության տվյալներով, սակայն, մեկ ամսվա ընթացքում ուղեւորահոսքը կրճատվել է, եւ հոկտեմբերին օդանավակայանից օգտվել է 162,3 հազար ուղեւոր՝ 1,2%-ով պակաս, քան նախորդ տարվա հոկտեմբերին։
Անցած տարին ռեկորդային էր Քութաիսիի օդանավակայանի համար թե՛ ուղեւորահոսքի աճի, թե՛ թռիչքների քանակի առումով։
2023 թվականին օդանավակայանը սպասարկել է մինչև 1,7 միլիոն ուղևորի՝ 103 տոկոսով ավելի, քան 2022 թվականին։ Թռիչքների թիվը նույնպես մոտեցել է պատմական առավելագույնին՝ օդանավակայանը սպասարկել է ավելի քան 5 հազար չվերթ՝ 57%-ով ավելի, քան 2022 թվականին։