Apple-ը սկսել է iPhone 16-ի պահեստամասերի վաճառքը: Այս կերպ օգտատերերը կկարողանան ինքնուրույն վերանորոգել հեռախոսները և փոխարինել տեսախցիկը, էկրանն ու մարտկոցը, գրում է The Verge-ը։
Այժմ iPhone օգտագործողները կարող են փոխարինել տեսախցիկը` սկսած 169 դոլարից iPhone 16 և 16 Plus մոդելների համար, կամ 249 դոլարից՝ 16 Pro և Pro Max մոդելների համար: Էկրանները տատանվում են $279-ից $379-ի սահմաններում՝ կախված մոդելից, իսկ մարտկոցները տատանվում են $99-ից $119-ի սահմաններում Pro մոդելների համար: Պահեստամասերի հետ տրվում են նաև պաշտոնական ցուցումներ։
Եթե iPhone-ի սեփականատերը չունի անհրաժեշտ գործիքներ, Apple-ն առաջարկում է վերանորոգման հավաքածու վարձել 49 դոլարով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում