Տրանսպորտի ոլորտում գնաճը կազմել է 6․8%. հոկտեմբերը` թվերով. (ինֆոգրաֆիկա, տեսանյութ)

1 Min Read

Հոկտեմբերին որևէ բեկումնային իրադարձություն ՀՀ և համաշխարհային տնտեսությունում չի դիտվել։

Ըստ ՎԿ տվյալների`2024թ․ հոկտեմբերին գնաճը Հայաստանում և ՀՀ խոշոր քաղաքներում հաստատվել է հետևյալ մակարդակում․

2024թ․ հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գների զգալի աճ դիտվել է Կապանում՝ 2․5%, Գյումրիում՝ 2․2% և Եղեգնաձորում՝ 2%։

2024թ․ հոկտեմբերին նախորդ ամսվա համեմատ ամենախոր գնանկումն արձանագրվել է Աշտարակում՝ 0,1%։

2024թ․ հոկտեմբերին նախորդ ամսվա համեմատ ՍԳԻ փոփոխություն չի դիտվել Հրազդանում և Գավառում։


Նավթի գների ճակատագիրը` նոր աշխարհաքաղաքական իրավիճակում. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ


Ուսումնասիրենք 2024թ․ հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ամենաբարձր գնաճ և ամենախոր գնանկում արձանագրած ոլորտները ինչպես ողջ ՀՀ-ում, այնպես էլ ՀՀ գլխավոր քաղաքներում․

Վիճակագրական տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տրանսպորտի ոլորտում գնաճը ՀՀ-ում կազմել է 6․8%։  Ամենամեծ գնաճն արձանագրվել է

  • Եղեգնաձորում՝10․8%,
  • Իջևանում՝9․6%,
  • Արտաշատում՝8%,
  • Գավառում՝7․7%։

Կրթության բնագավառում հոկտեմբերին գնաճը կազմել է 7․8%։ Զգալի գնաճ է դիտվել`

  • Իջևանում՝13․7%,
  • Կապանում՝10.3%,
  • Վաղարշապատում՝9․9%,
  • Գավառում՝9․8%։

Կրթության ոլորտում միակ գնանկումը նկատվել է Հրազդանում՝ -1․2%։

2023թ. հոկտեմբերի համեմատ այս հոկտեմբերին ամենախոր գնանկումը նկատվել է տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման ոլորտում՝ 2․9%։

Վերջինիս մասով գների ամենամեծ անկումը նկատվել է`

  • Երևանում՝-4․5%,
  • Վանաձորում՝ -5․1%,
  • Կապանում՝ -2․8%,
  • Հրազդանում՝ -2․4%։

Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գներում ամենամեծ աճը դիտվել է Գյումրիում՝ 3․4%։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով