Nissan-ի բաժնետոմսերը թանկացել են ավելի քան 20%-ով․պատճառն այն է, որ տարածվել է տեղեկություն այն մասին, թե ակտիվիստ ներդրողը ձեռք է բերել 2,5% բաժնետոմս: Սա ընկերության բաժնետոմսերի ամենամեծ թռիչքն է վերջին 15 տարվա ընթացքում. գրում է Bloomberg-ը։
Ճապոնական ավտոարտադրողին դժվար ժամանակներ են սպասվում և ծրագրում է կրճատել 9000 աշխատատեղ և իր արտադրական հզորությունը 20%-ով՝ վաճառքի անկման պատճառով: Փորձագետները կարծում են, որ Nissan-ի բաժնետոմսերը կարող են շարունակել աճել՝ հաշվի առնելով ակնկալիքները, որ ընկերությունում կառուցվածքային բարեփոխումներ կսկսվեն նոր բաժնետերով:
Իր գագաթնակետին Nissan-ի բաժնետոմսերը թանկացել են 20,6%-ով: Նոյեմբերի 12-ին Տոկիոյում առևտրային օրվա վերջում աճը դանդաղել է մինչև 12,8%, բաժնետոմսերի արժեքը կազմել է 415,8 իեն (2,7 դոլար):
Suntera (Cayman) Ltd.-ն ձեռք է բերել Nissan-ի 2,5% բաժնետոմսերը, համաձայն կարգավորող մարմիններին ուղարկված փաստաթղթերի:
Այս ընկերությունը կապված է սինգապուրյան Hedge Fund Effissimo Capital Management Pte-ի հետ։
Effissimo-ն և Suntera-ն ակտիվորեն ներգրավված էին Toshiba Corp-ի ձեռքբերման մեջ:
2023 թվականի դեկտեմբերին Toshiba-ն դուրս է եկել Տոկիոյի ֆոնդային բորսայից: Արժեքի ներկայիս աճը շրջադարձային է Nissan-ի բաժնետոմսերի համար․ նշում է Bloomberg-ը:
Անցյալ շաբաթ դրանց գինը ընկավ 6%-ով այն բանից հետո, երբ ընկերությունը հայտարարեց 9000 մարդ աշխատանքից ազատելու և իր արտադրական հզորության 20%-ը կրճատելու պլանների մասին:
Nissan-ի զուտ շահույթը առաջին կիսամյակում նվազել է 94%-ով, և այն ակնկալում է, որ գործառնական շահույթը կնվազի մինչև 150 մլրդ իեն (976 մլն դոլար) ընթացիկ ֆինանսական տարում, որն ավարտվում է 2025 թվականի մարտին, ինչը 70%-ով պակաս է նախորդ կանխատեսումից:
Nissan-ը նշել է, որ չի կարող հաստատել, թե արդյոք Effissimo-ն ձեռք է բերել իր բաժնետոմսերը: Եթե ակտիվիստ ներդրողների հետաքրքրության մասին հաղորդումները հաստատվեն, Nissan-ի բաժնետոմսերը, հավանաբար, կշարունակեն աճել՝ հաշվի առնելով ընկերության բիզնեսի բարելավմանն ուղղված կառուցվածքային բարեփոխումների ակնկալիքները, ասել է Aizawa Securities-ի ֆոնդի մենեջեր Իկուո Միցուին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում