«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այսօր Աժ-ի հարցուպատսխանի ժամին հայտարարել է, որ Հայաստանի պարտքն ամեն օր աճում է շուրջ 2,5 մլրդ դրամով:
«Յուրաքանչյուր քաղաքացու հաշվարկով դա շուրջ 5 հազար դոլար է: Այս ամբողջ իրականության մեջ բյուջեի հսկայածավալ վատնումներ են տեղի ունենում: Օրինակ, տարբեր համերգների, Սնուփ Դոգի ականջը կանչի, 6 մլն դոլար մենակ գնացել է նրա վրա, ու հիմա չգիտեն՝ երբ կլինի, ինչ կլինի: Տիեզերք արբանյակ են ուղարկում՝ 8 մլն դոլար: Հիմա էլ հպարտ հայտարարում են, որ էդ 8 մլն-ը տրինաժոր է, որից պետք է մի քանի լուսանկար ստանան: Էլ չեմ ասում, որ հսկայական գումարներ են գնում հեծանվային արշավների վրա, չեմ խոսում համերգների, ֆեստիվառների մասին: Այս ամենը` մեր քաղաքացիների հաշվին: Հիմա էլ որոշել են հունվարի 1-ից թանկացնել տրանսպորտը, ու դա ցույց են տալիս, թե ինչ մեծ հաջողություն է տեղի ունեցել: 90 հազար դրամ կազմելու է մեկ տարվա ուղեվարձի գինը: Հիմա, որ թոշակառուն 30 հազար դրամ է ստանում, 3 ամիս էդ թոշակը պետք է միայն տրանսպորտի վրա ծախսի: Խոսքը տրանսպորտի եռակի թանկացման մասին է: Բայց սա չի վերաբերում իշխանություններին, որոնք ինչպես շարունակել են իրենց թանկարժեք կյանքը, ճանապարհորդությունները, հիմա էլ շարունակում են: Ի՞նչ է սա, եթե ոչ թալան ու անարգանք սեփական քաղաքացիների նկատմամբ»,- հայտարարեց պատգամավորը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում