Էվոկաբանկը առաջինը բանկերից միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքին

2 Min Read

Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ասուլիսում Իդրամ ընկերությունը հայտարարեց իր QR ենթակառուցվածքը բացելու մասին։ Նույն օրը հայտարարվեց, որ Էվոկաբանկը բանկերից առաջինն է, որ միացել է Open QR ենթակառուցվածքին։ Այսուհետ 22.500-ից ավելի վաճառակետերում տեղադրված Իդրամ QR-ը կարող են իրենց հավելվածներով սքանավորել և վճարել նաև Էվոկաբանկի հաճախորդները՝ EvocaTOUCH հավելվածի միջոցով։

«Evoca-ն առաջին բանկն է, որը միացել է Open QR նախագծին։ Այսուհետ մեր հաճախորդները կարող են կատարել վճարումներ այն բոլոր կետերում, որտեղ գործում է Իդրամը՝ պարզապես սքանավորելով Իդրամի QR-ն իրենց EvocaTOUCH հավելվածի QR բաժնից։ Այս համագործակցությունն ապացուցում է, որ մեր հաճախորդներն ու նրանց հարմարավետությունը մեզ համար առաջնային նշանակություն ունեն»,- նշել է Evocabank-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը։

Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանը շեշտում է.

«Սա նշանակալի իրադարձություն է Հայաստանի ֆինանսական շուկայի համար, քանի որ բոլոր այն ֆինանսական կառույցների հաճախորդները, որոնք կմիանան ենթակառուցվածքին, հնարավորություն կունենան իրենց իսկ ֆինանսական հավելվածներով սքանավորել Իդրամի QR-ը և վճարել ավելի քան 22.000 վաճառակետերում»,ասել է Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանը։

Էվոկաբանկի և Իդրամ ընկերության միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր, և համակարգն արդեն իսկ հասանելի դարձավ Էվոկաբանկի հաճախորդների համար։ Իդրամից տեղեկացնում են, որ հոգացել են ոչ միայն ֆինանսական-գործընկեր կազմակերպությունների համար ենթակառուցվածքը բացելու և համակարգի համապատասխան թողունակություն ապահովելու համար, այլ նաև ստեղծել են սպասարկման առանձին ծառայություն, ինչպես բանկերի և վճարահաշվարկային ընկերությունների, այնպես էլ 22.500-ից ավելի առևտրային կետ- գործընկերների հետ սահուն աշխատանքի կազմակերպման նպատակով։

Ընկերությունը, բացելով ենթակառուվածքը, ևս մեկ անգամ հաստատեց որդեգրված կոնցեպտը՝ Իդրամը բոլորի համար է։


ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

 

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով