Այսօր Ազգային ժողովում 2025թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշել է, որ 2025թ. պետական կառավարման ծախսերը կկրճատվեն 4 տոկոսով։
Ըստ նախարարի` սա վկայում է այն մասին, որ իշխանությունները չեն վախենում դուրս գալ կոմֆորտի գոտուց։
«Այդպիսով, արդյունավետության բարձրացման հայտը, առաջին հերթին, մենք ուղարկում ենք ինքներս մեզ»,– ավելացրել է Հովհաննիսյանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում