Չինաստանն արդեն մի քանի տարի շարունակ պահպանում է իր դիրքերը որպես Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից մեկը. այս մասին «Չինաստանի արդիականացումը. հայ-չինական հարաբերությունները» կոնֆերանսին ասել է Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը։
Նա հավելել է, որ 2024թ. ինն ամիսներին Հայաստանի և Չինաստանի միջև առևտրի ծավալը հասել է 2,8 մլրդ դոլարի՝ ավելանալով 34,7 տոկոսով։
«Մենք ուրախ ենք տեսնել Հայաստանում Չինաստանից ներկրված էլեկտրական մեքենաներ։ Սա ընդամենը մեկ ոլորտ է։ Այլ հեռանկարային ուղղություններ կարող են դառնալ էներգետիկայի նոր աղբյուրները, արհեստական բանականությունը, կենսաբժշկությունը, թվային էկոնոմիկան, ենթակառուցվածքները»,- ընդգծել է նա։
Մինը վստահություն է հայտնել, որ ուղիղ ավիաչվերթների գործարկումը և վիզային ռեժիմի ազատականացումը երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման նոր հնարավորություններ կընձեռեն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում