ԱրարատԲանկում RIA փոխանցումներ դեպի Ուկրաինա՝ 25% զեղչով

1 Min Read

Հատուկ առաջարկ՝ մինչև 2024թ. դեկտեմբերի 31-ը կատարելով փոխանցումներ դեպի Ուկրաինա և կիրառելով RIA25AM պրոմո կոդը՝ կստանաք փոխանցման միջնորդավճարի 25% զեղչ։

Հաճախորդները կարող են օգտվել ծառայությունից ինչպես ԱրարատԲանկի մասնաճյուղերում, այնպես էլ առցանց՝ www.riamoneytransfer.com կայքի միջոցով: RIA համակարգն առաջարկում է մատչելի սակագներ և արագ փոխանցումներ:

ԱրարատԲանկն արդեն 12 տարի հաջողությամբ համագործակցում է RIA Money Transfer արագ դրամական փոխանցումների համակարգի հետ: 2012 թվականից ի վեր այս համագործակցությունը թույլ է տալիս բանկի հաճախորդներին իրականացնել արագ և անվտանգ դրամական փոխանցումներ աշխարհի 182 երկրների ավելի քան 505,000 սպասարկման կետերում:

Երկարամյա արդյունավետ համագործակցության արդյունքում ԱրարատԲանկը պարբերաբար արժանանում է RIA Money Transfer-ի մրցանակների՝ գործարքների բարձր ծավալների և քանակի, գերազանց սպասարկման որակի, ինչպես նաև փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային պահանջներին լիարժեք համապատասխանության համար:

 

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով