«COP29» ներկայացումը Բաքվում. Որքա՞ն է Ադրբեջանի և հարևան երկրների էկոլոգիական արդյունավետության գործակիցը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

4 Min Read

Բաքվում շարունակվում է «COP-29» կոչվող դիմակահանդեսը։ Բաքուն փորձում է համայն աշխարհին ցուցադրել, որ բոլորը պարում են իր նավթադոլարային դուդուկի տակ։ Ինչ-որ իմաստով Բաքուն շատ պրոֆեսիոնալ ձևով կարողանում է մոլորեցնել միջազգային հանրությանը, որը գնալով ավելի է հեռանում իրականությունից։ «COP29»-ին իր մասնակցություն է բերում ԵՄ-ն՝ տարբեր երկների ներկայությամբ, այդ թվում և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ով իբր չի կարողանում անտեսել Գազայում տեղի ունեցող ցեղասպանությունը։

«COP29» էկոլոգիական շոուին մասնակցում են Հայաստանի հարևանները և դաշնակիցները։ Այդուհանդերձ, դեռևս մնացել են մարդիկ, ովքեր այս ամբողջ թատերական ներկայացման մեջ տեսնում են իրականությունը` մասնավորապես, Բաքվի կողմից ոտնահարվող համամարդկային բազային արժեքները։ Այն պարագայում, երբ հայ գերիները մինչ օրս ենթարկվում դն խոշտանգումների Ադրբեջանում, երբ վերջինս Արցախում իրականացրեց էթնիկ զտումներ, այսօր էլ այնտեղ շարունակում է իր մշակույթային ցեղասպանությունը,  «ժամանակակից դեմոկրատիա» կոչվածը սիրալիր կերպով ողջագուրվում է Բաքվի բռնապետի հետ։

Վերադառնալով դառը իրականություն՝ մեր ընթերցողներին հիշեցնենք, որ «COP29»-ի մասնակիցները հավաքվել են քննարկելու կլիմայական փոփոխություններն իւ էկոլոգիական խնդիրները՝ անտեսելով ադրբեջանական ռեժիմի հակամարդկային պատկերը։ Անընդհատ ուժի կիրառումը երկրի ներսում և նրանից դուրս չի կարող  հանգեցնել էկոլոգիական խնդիրների արդյունավետ լուծմանը, այլ ընդհակառակը`հակազդում է էկոլոգիայի մասով վարվող քաղաքականության արդյունավետությանը։

Վերոգրյալի վառ ապացույցը Ադրբեջանի  բնապահպանական արդյունավետության գործակիցն է․

Նախքան նախկին Խորհրային Միության երկրների արդյունքներին անդրադառնալը, փաստենք, որ բնապահպանական արդյունավետության համաթվի փաստացի մակարդակը տատանվում է 0-100 բալ միջակայքում։ Ցուցանիշի փաստացի մակարդակը որքան մոտ է 100-ի, այնքան կարելի է համարել, որ երկրում վարվող քաղաքականությունը բնապահպանական տեսանկյունից ավելի արդյունավետ է, ճիշտ է նաև հակառակը։

Եվ այսպես, 2024թ․ դրությամբ բնապահպանական արդյունավետությամբ բարձր մակարդակներ արձանագրած երկրների առաջին եռյակում են Էստոնիան՝ 75․7, Լյուքսեմբուրգը՝ 75․1, և Գերմանիան՝ 74․5 բալ արդյունքներով։

Ամենաանարդյունավետ երկրների եռյակում են հայտնվել  Վիետնամը՝ 24․6, Պակիստանը՝ 25․5, և Լաոսը՝ 26․3 բալ արդյունքներով։

2024թ․ 2014թ համեմատ արդյունավետության ամենաարագ աճը դիտվել է Էստոնիայում, որտեղ բնապահպանական արդյունավետության համաթիվն աճել է 17․6 բալով։

Արդյունավետության ամենադանդաղ աճը վերջին 10 տարվա ընթացքում դիտվել է Գամբիայում, Բուրունդիում, Մադագասկարում և Սան Տոմե և Պրինսիպիում, որտեղ բնապահպանական արդյունավետության գործակիցը վերջին 10-ը տարվա ընթացքում աճել է ընդամենև 0․1 բալով։

Արդյունավետության ամենաարագ անկումը վեջին 10 տարիների ընթացքում դիտվել է Տոնգայում և Պապուա Նոր Գվինեայում, որտեղ ցուցանիշը գահավիժել է 6․9 բալով։

Ուսումնասիրելով պատկերն աշխարհում՝ վերադառնանք նախկին Սովետական Միության երկրներ։ Ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները, 2024թ․ դրությամբ նախկին Խորհրդային Միության  երկրներում  ամենից անարդյունավետ էկոլոգիական քաղաքականությամբ առաջին երեք հորիզոնականններում են հայտնվել Տաջիկստանը՝ 32․3, Ադրբեջանը՝ 40․5, և Թուրքմենստանը՝ 40․7 բալով։

Նկատենք, որ Ադրբեջանում դիտվել է վերջին 10 տարիների բնապահպանական արդյունավետության ամենադանդաղ աճը՝ ընդամենը 0․7 բալով։

Վերջին 10 տարվա ընթացքում ցուցանիշի արագ աճերի եռյակում են հայտնվել  էստոնիան՝ 17․6, Ղրղզստանը՝ 13․7, և Բելառուսը՝ 10․2 բալ արդյունքներով։

Վերջին 10 տարիների ամենախոր անկումը դիտվել է Տաջիկստանում, որտեղ բնապահպանական արդյունավետության գործակիցը նվազել է 4․9 բալով։

Հայաստանը բնապահպանական արդյունավետության համաթվով հայտնվել է  94-րդ հորիզոնականում աշխարհի 180 երկրների շարքում։ Մեր երկրում բնապահպանական արդյունավետության համաթիվը 2024թ․ դրությամբ կազմել է 44․9 բալ, իսկ վերջին 10 տարիների ընթացքում ցուցանիշն աճել է ընդամենը 1․5 բալով։



 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով