Ռուսական «Գազպրոմը» հայտարարել է Ավստրիայի տարածքով գազի տարանցման վերականգնման և Իտալիա մատակարարումների վերականգնման մասին, որոնք դադարեցվել էին հոկտեմբերի 1-ից։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, հոկտեմբերի 1-ին իտալական Eni ընկերությունը հայտարարեց, որ ծանուցում է ստացել «Գազպրոմից», ըստ որի՝ ռուսական ընկերությունը չի կարող գազ մատակարարել պահանջվող ծավալներով՝ Ավստրիայի տարածքով տարանցման անհնարինության պատճառով։
Ավելի ուշ «Գազպրոմը» հայտնել էր, որ Ավստրիայի տարածքով տարանցիկ ռուսական գազի մատակարարումները դադարեցվել են ավստրիական օպերատորի կողմից կարգավորման փոփոխության հետ կապված առաջադրումները չհաստատելու պատճառով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում