Կանխվել է մաքսանենգ ճանապարհով փող տեղափոխելու 170 փորձ

0 Min Read

Անցած 3 ամիսների ընթացքում վրաց մաքսավորները կանխել են մաքսանենգ ճանապարհով փող տեղափոխելու 170 փորձ։  Այս մասին հայտնում է  Sputnik Грузия-ն:

Ընդհանուր առմամբ, տարբեր երկրների քաղաքացիների ուղեբեռի և նրանց տրանսպորտային միջոցների մանրազնին զննության արդյունքում հայտնաբերվել է չհայտարարագրված 8,3 մլն լարի (3 մլն դոլար), հայտնում է Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։

Օրինախախտներից ոմանք տուգանվել են, իսկ բյուջե է մուտքագրվել ընդհանուր առմամբ 650 հազար լարի (240 հազար դոլար)։

Կիսվեք այս հոդվածով