Իլոն Մասկի Tesla-ի շուկայական արժեքը 2022 թվականի ապրիլից ի վեր առաջին անգամ գերազանցել է 1 տրիլիոն դոլարը։ Դա տեղի է ունեցել նախագահական ընտրություններում ԱՄՆ հանրապետական քաղաքական գործիչ Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո, հայտնում է ամերիկյան Forbes-ը՝ վկայակոչելով առևտրի տվյալները։
Դրանցից հետևում է, որ նոյեմբերի 8-ի առքուվաճառքի ընթացքում էլեկտրամոբիլներ արտադրող ընկերության բաժնետոմսերն աճել են 8,32%-ով՝ մինչև 321,63 դոլար մեկ բաժնետոմսի դիմաց՝ նախորդ փակման գնի համեմատ։ Հրապարակման պահին (Մոսկվայի ժամանակով 21:21) Tesla-ի բաժնետոմսերը Nasdaq բորսայում վաճառվում էին 321 դոլարով՝ 8,11%-ով ավելի:
CNBC-ի տվյալներով՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո այս շաբաթ Մասկի ընկերության բաժնետոմսերն աճել են մոտ 27%-ով։ Բացի այդ, միլիարդատիրոջ կարողությունը ավելի քան երկու տարվա ընթացքում առաջին անգամ ավելացել է մինչև ավելի քան 300 միլիարդ դոլար, նշել է Forbes-ը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում