Վրաստանի կենսաթոշակային գործակալության ակտիվների արժեքը շարունակում է անշեղորեն աճել։
Գործակալության ակտիվների չափը հոկտեմբերի 31-ի դրությամբ գերազանցել է 5,8 մլրդ լարին (2,12 մլրդ դոլար), իսկ ներդրումների արդյունքում ստացված շահույթը գերազանցել է 1,3 մլրդ լարիին (476 հազար դոլար)։
Գործակալության բաժնետոմսերի պորտֆելը ըստ երկրների ունի հետևյալ տեսքը.
⚫️ԱՄՆ – 44,4%;
⚫️Եվրոպա – 17,9%;
⚫️Ասիա – 17,6%;
⚫️Զարգացող շուկաներ – 12,6%;
⚫️Լատինական Ամերիկա – 7,6%:
Վրաստանի քաղաքացիները 2023 թվականի օգոստոսից կարող են ընտրել երեք ներդրումային պորտֆելներից մեկը։ Նրանք տարբերվում են համաշխարհային բաժնետոմսերի տեսակարար կշռով. դինամիկում այն կազմում է 52%, հավասարակշռվածում` 32%, պահպանողականում` 18%:
Այս պորտֆելների իրական աճը տարվա ընթացքում կազմել է համապատասխանաբար 18.3%, 17.1% և 15.3%։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում