«Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև մաքսային մարմնի պահպանության համար լրացուցիչ ֆինանսական ծախսերից խուսափելու նպատակով` ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին և կազմակերպություններին՝ այս տարի ներմուծված և մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը թողարկման տարեթիվ ունեցող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցներն անմիջապես ներկայացնել մաքսային ձևակերպման և չսպասել 2025 թվականի ընթացքում ձևակերպելուն, քանի որ 2025 թվականի ընթացքում 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի քվոտան տարածվելու է միայն 2022 թվականի դեկտեմբերի 31-ից հետո թողարկման տարեթիվ ունեցող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների վրա»,- ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: