ԱՄՆ-ում ընկերությունը չորս տարվա շուրջերկրյա նավարկություն է սկսել նրանց համար, ովքեր ցանկանում են հեռակա վերապրել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ժամկետը: Այս մասին նոյեմբերի 10-ին հայտնել է Business Insider-ը։
«Կռուիզային կազմակերպությունը հայտարարել է Skip Forward նոր փաթեթներ այն ուղևորների համար, ովքեր ցանկանում են նավարկել Villa Vie Odyssey-ով մինչև չորս տարի: All inclusive տոմսերը սկսվում են 255,999 դոլարից մեկտեղանոց համարների համար»,- ասվում է նյութում:
Կազմակերպիչները ճանապարհորդներին խոստանում են այցելել յոթ մայրցամաքներ՝ 140 երկրներ:
Business Insider-ը հիշեցնում է, որ միլիոնավոր ամերիկացիներ նախկինում մտածում էին լքել երկիրը, եթե Դոնալդ Թրամփը հաղթի 2024 թվականի ընտրություններում։
Ընկերության ներկայացուցիչը հրապարակմանը ասել է, որ եթե Odyssey-ով ճանապարհորդելը չի տրամադրում քաղաքացիություն աշխարհի որևէ այլ երկրից, այն ուղևորներին տալիս է «ճկունություն՝ խուսափելու երթևեկությունից, քաղաքականությունից և քաղաքային կյանքի միապաղաղությունից»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում