Ինչ խնդիրներ են արձանագրվել միասնական տոմսային համակարգից օգտվելու գործընթացում

1 Min Read

Նոյեմբերի 1-ից հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից սահմանվել է ընթացիկ հսկողություն՝ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի շահագործման ընթացքում քաղաքացիների կողմից նշված ծառայությունից օգտվելու ժամանակ համապատասխան վճարն ըստ սահմանված ձևի կատարելու նպատակով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Ստուգումներով արձանագրվել է, որ հիմնականում խնդիրներ են առաջանում մանրադրամի, վալիդատորների, ինչպես նաև վարորդների կողմից առանց համապատասխան վճարի ուղևորափոխադրումներ կազմակերպելու պատճառով: Հանձնարարվել է մշակել իրավական լուծումներ, որպեսզի միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրումից հետո առանց համապատասխան վճարի ուղևորափոխադրման պարագայում ծառայությունը կարողանա վարչարարություն իրականացնել:
Նախորդ շաբաթվա ընթացքում քանդվել է 8 ինքնակամ շինություն:
Վարդաշենի 6-րդ փողոց 66/1 և 68ա 4-րդ կարգի վթարային շենքերում ապրում է շուրջ 180 ընտանիք: Բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով, քանի որ համայնքը համապատասխան բնակելի ֆոնդ ու ֆինանսական միջոցներ չունի, քաղաքապետարանը դիմել է Կառավարության աջակցությանը՝ պետական բյուջեում համապատասխան գումար նախատեսելու առաջարկով: Նախնական հաշվարկներով կպահանջվի 3.2 մլրդ դրամ:
«Տորք Անգեղ» հուշակոթողի հարակից տարածքի բարեկարգումն ընթացքում է: Հանգստի գոտին կառանձնանա արդիական ու հետաքրքիր լուծումներով:

 

Կիսվեք այս հոդվածով