Ռուսաստանն իր հսկայական հանքահումքային և վառելիքաէներգետիկ ռեսուրսների պաշարներով շարունակում է աշխարհում պահպանել իր ազդեցիկությունը։ Այս ամենին ավելացնենք այն, որ ՌԴ-ն նաև խոշոր միջուկային գերտերություն է, և վերջերս էլ բանակների հզորության վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։
Այս ամենը ցույց է տալիս Հավաքական Արևմուտքի սխալ մոտեցումը Ռուսաստանի հանդեպ. Եվրոպայի տնտեսության հետագա զարգացման և կայունության պահպանման կարևորագույն բաղադրիչներից մեկը Ռուսաստանից ստացվող էժան ռեսուրսներն են։
Ռուսաստանի կարևորության մասին է վկայում Հնդկաստանի նավթի և գազի արդյունահանման նախարարի` վերջերս արտահայտած այն միտքը, ըստ որի, եթե Հնդկաստանը նավթ չգնի Ռուսաստանից, ապա նավթի գները կհասնեն 1 բարելի դիմաց մինչև $200։
Նավթի մասին խոսելիս չենք կարող չանդրադառնալ Ռուսաստանում սպասվող բավականին շոշափելի փոփոխություններին, որոնք դիտվելու են ՌԴ նավթային ոլորտում։
The Wall Street Journal-ի փոխանցմամբ` ՌԴ «Роснефть», «Лукойл» և «Газпромнефть» ընկերությունները կարող են միավորվել։ Արդյունքում «Ռոսնեֆտ» ընկերությունը կարող է կլանել մասնավոր «Լուկօյլ»-ը և պետական «Գազպրոմնեֆտ»-ը։ Այս ամենի արդյունքում կտրուկ կավելանա պետության ազդեցությունը ՌԴ նավթային ոլորտի վրա։
Վերոնշյալ փոփոխությունները նաև հսկայական ազդեցություն կունենան ոչ միայն ռուսական, այլ նաև համաշխարհային տնտեսությունում։ Այս ամենով հանդերձ` Brent տեսակի նավթի 1 բարելի գները նոյեմբերին հաստատվել են հետևյալ մակարդակում․
Նոյեմբերի 4-ին նավթի 1 բարելի գինը կազմում էր $75․08, իսկ արդեն շաբաթվա վերջին՝ նոյեմբերի 8-ին՝ $73․87։ Նկատենք, որ նախորդ օրվա համեմատ նավթի գները նվազել են 2․33%-ով, նախորդ ամսվա համեմատ՝ 3․54%-ով, մեկ տարի առաջվա համեմատ՝ 7․67%-ով։
Յուրաքանչյուր չափահաս քաղաքացու 480 դոլար՝ նավթի վաճառքից ստացած եկամուտներից
Անշուշտ նավթի համաշխարհային գների վրա ազդեցություն կունենա ԱՄՆ նոր ղեկավարության քաղաքականությունը։ Դոնալդ Թրամփն արդեն իսկ հայտարարել է, որ շատ հնարավոր է, որ թույլատրվի ամերիկյան նավթային հանքերի շահագործումը։ Սա լրջագույն հաղորդագրություն է Ռուսաստանին, Իրանին, Սաուդյան Արաբիային և Վենեսուելային։ Թրամփի այս քայլը կարող է կտրուկ գնանկում առաջացնել նավթի համաշխարհային շուկայում, որը ձեռնտու չէ նավթարդյունահանող երկրներին։ Սակայն, կարող են գործի դրվել այլ գորիքներ, որոնք կապակայունացնեն համաշխարհային նավթի ամբողջ շուկան։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում