Վրաստանը նվազեցրել է գազի գնումը Ադրբեջանից

1 Min Read

Վրաստան բնական գազի ներմուծման վերաբերյալ հրապարակված վիճակագրական տվյալների ողջ ժամանակահատվածում՝ 2009 թվականից ի վեր, այս տարի Ռուսաստանից մատակարարումների տեսակարար կշիռը հասել է առավելագույնի։
Վրաստան գազի հիմնական մատակարարի՝ Ադրբեջանի մասնաբաժինը այս տարվա երեք եռամսյակում նվազել է մինչև 64 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 72,3 տոկոսից և 2022 թվականի հունվար-սեպտեմբերին՝ 87,8 տոկոսից։ Ընթացիկ տարվա ինն ամիսների արդյունքներով՝ Ադրբեջանը վրացական շուկա է մատակարարել 1,7 միլիարդ խորանարդ մետր գազ։
Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալները ցույց են տալիս, որ այս տարվա ինն ամիսներին երկիր ներկրվող բնական գազի արժեքը նվազել է 18,2 տոկոսով՝ հասնելով 250,33 միլիոն դոլարի։
Հիշեցնենք, որ 2023 թվականին Վրաստանը ներմուծել է 2,25 մլն խմ գազ, Ադրբեջանի մասնաբաժինը ընդհանուր մատակարարման մեջ կազմել է 78,5%, Ռուսաստանի Դաշնությունը՝ 21,5%։ Ռուսաստանի Դաշնությունից Վրաստան բնական գազի մատակարարումները անցյալ տարի արժեքային արտահայտությամբ կազմել են 110,3 մլն դոլար, իսկ Ադրբեջանից՝ 313,5 մլն դոլար։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով