Թվեր, փաստեր և ֆինանսներ, ամփոփում ենք շաբաթը Banksnews.am-ի հետ:
3 մլն 67 հազար մարդ․ ճիշտ այսքան է Հայաստանի բնակչությունը վիճակագրական կոմիտեի ամենաթարմ տեղեկագրով:
2024 թ․ հոկտեմբերի 1-ի դրությամբ ամենախիտ բնակեցված համայնքը շարունակում է մնալ Երևանը՝ 1 մլն 136 հազար մարդ: Ի դեպ, 2024թ․ հունվար-օգոստոսին ՀՀ սահմանային անցակետերից մուտքերի և ելքերի տարբերությունը ՀՀ անձնագրերով քաղաքացիների համար կազմել է -24,148 սահմանային գրանցում։ Զարմանալի է, բայց դիտվում է նաև Հնդկաստանի քաղաքացիների արտահոսք` -5,597 սահմանային գրանցում։ Դե իսկ ռուսական անձնագրերով անձանց մուտքերը Հայաստան շարունակում են գերազանցել ելքերին՝ կազմելով 18,797 սահմանային գրանցում:
Իսկ Հայաստանում բազմաբնակարան շենքերի ընդհանուր մակերեսը 2023թ․ 2022թ․ համեմատ ավելացել է 142,649 քմ-ով՝ կազմելով 30,299,907 քմ։ Արդյունքում, 2023թ․ Հայաստանում մեկ բնակչի ապահովվածությունը ընդհանուր մակերեսով կազմել է 36․4 քմ՝ 2022թ․ համեմատ աճելով ընդամենը 0․9 քմ-ով։
Անցնենք միասնական տոմսային համակարգին, որով դեռ լիարժեք չեն օգտվում երևանցիները: Նոյեմբերի 1-7-ը «Երևանի ավտոբուս»-ը հավաքագրել է 213, 173 300 ՀՀ դրամ, որից ընդամենը 57 802 200 դրամն է էլեկտրոնային վճարումով։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024թ. սեպտեմբերի դրությամբ Հայաստանում փողի բազան կազմել է 1,748,150 մլն դրամ, ինչը 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցել է աճ 9,721 մլն դրամով կամ 0․56%-ով։
Ի դեպ, 2024 թվականի սեպտեմբերի դրությամբ առևտրային բանկերի վարկերի ծավալը 5,871,011 մլն դրամ (5.871 տրլն) է։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ վարկերի ծավալն աճել է 1,022,250 մլն դրամով կամ 21.1%-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում