The Guardian թերթը հայտնում է, որ Գայանայի իշխանությունները պատրաստվում են 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր քաղաքացու 100 000 գայանական դոլար(մոտ 480 դոլար) հատկացնել։ Կառավարությունն իր քաղաքացիներին այս գումարը բաշխում է նավթի վաճառքից ստացած եկամուտներից։
Նավթի արդյունահանմամբ Գայանան դարձել է աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկը։
Երկրի բնակչությունը 800,000-ից մի փոքր պակաս է։ Մոտ 400,000 քաղաքացիներ ապրում և աշխատում են այլ երկրներում։ Նրանք նույնպես իրավասու են այդ գումարը ստանալու, թեև դրա համար ստիպված կլինեն մեկնել երկիր:
Այժմ, ըստ ԱՄՀ-ի, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն գերազանցում է 80,000 դոլարը, և փորձագետների մեծ մասը համաձայն է, որ վճարումն օգուտ կբերի քաղաքացիներին և տնտեսությանը, նույնիսկ եթե այն որոշակի գնաճ առաջացնի:
Ընդդիմության ներկայացուցիչներն իրենց հերթին պնդում են, որ նման վճարումները պետք է կանոնավոր լինեն, որպեսզի քաղաքացիները ստանան երկրի նավթային եկամուտների արդար բաժինը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում