Nvidia-ն դարձավ պատմության մեջ առաջին ընկերությունը, որի կապիտալը գերազանցեց 3,6 տրիլիոն դոլարը:
Սա ավելին է, քան մի շարք ընկերություններ, այդ թվում՝ JPMorgan-ը, Visa-ն և Netflix-ը միասին, նշում է Reuters-ը։
Թրամփի ընտրություններում հաղթանակից հետո Nvidia-ի բաժնետոմսերը բարձրացան նոր բարձրակետերի: Նոյեմբերի սկզբից դրանց արժեքն աճել է 12%-ով, իսկ ամբողջ 2024 թվականի համար՝ եռապատկվել։
Առևտրային օրվա վերջում՝ նոյեմբերի 7-ին, Nvidia-ի բաժնետոմսերն արժեն 148,88 դոլար (+2,25%)։ Ընկերության կապիտալիզացիան կազմել է 3,65 տրլն դոլար։ Կապիտալիզացիայի ցուցանիշով երկրորդ տեղում Apple-ն է, որի շուկայական արժեքը կազմում է 3,44 տրիլիոն դոլար։ Երեկ նրա բաժնետոմսերը թանկացել են 2,14%-ով՝ հասնելով 227,48 դոլարի։ Երրորդ տեղում Microsoft-ն է՝ 3,115 տրլն դոլար կապիտալիզացիայով։ Նրա բաժնետոմսերն արժեն $425,43 (+1,25%)։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում