Բելգիայի դաշնային դատախազությունը միացել է Ֆրանսիային Պավել Դուրովի Telegram-ի դեմ գործի հետաքննությանը։ Այս մասին գրում է Forbes-ը։
Երկրները ստեղծել են հետաքննող խումբ, որի միջոցով երկու երկրների իրավասու մարմինները կփոխանակեն իրենց հետաքննության արդյունքները և կկարողանան համատեղ գործողություններ իրականացնել։
Բելգիայի դատախազության ներկայացուցիչը նման խումբ ստեղծելու անհրաժեշտությունը բացատրել է նրանով, որ զենքի ապօրինի շրջանառության վերաբերյալ գրեթե բոլոր հետաքննություններում կասկածյալներն օգտվում են Telegram-ից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում