Հայաստանը Վրաստանից մրգերի և բանջարեղենի հիմնական գնորդներից է

0 Min Read

Վերջին 7 տարիներին Վրաստանից միրգ -բանջարեղենի հիմնական գնորդը Ռուսաստանն է։ Հաջորդը Հայաստանն ու Իսպանիան են։

Իսկ այս տարվա 9 ամիսներին Վրաստանը Ռուսաստանին մրգեր և բանջարեղեն է վաճառել ռեկորդային՝ 100 միլիոն դոլարով։

Նշված ապրանքների մատակարարումները Ռուսաստան նախորդ տարվա համեմատ աճել են 36%-ով։ Ամենաշատը Ռուսաստանը դեղձ, նեկտարին և սալոր է գնել Վրաստանից։ Առաքումները հատկապես ավելացել են Ռուսաստանում ամառային սեզոնի ավարտով։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով