Այս տարի որքա՞ն փայտանյութ է Ռուսաստանից ներմուծվել Հայաստան

1 Min Read

2024 թվականի 9 ամիսներին Ռուսաստանից Հայաստան է արտահանվել 618,2 խորանարդ մետր չմշակված փայտանյութ, Բելառուս՝ 875,4 խորանարդ մետր, Ղազախստան՝ 167,5 հազար խորանարդ մետր, Ղրղզստան՝ 4,59 հազար խորանարդ մետր։

«ԵԱՏՄ երկրները չեն սպառել ՌԴ կառավարության սահմանած առավելագույն ծավալը, ավելին, 11 տոկոսով քիչ են արտահանել: Դա վկայում է Ռուսաստանի տարածքում փայտամշակման համար ՌԴ կառավարության ձեռնարկած միջոցառումների արդյունավետության մասին»,-նշել է Ռոսլեսխոզի տեղեկատվական համակարգերի զարգացման և պետական ​​անտառային ռեգիստրի վարչության պետ Պյոտր Միկկան:

2024 թվականի 9 ամիսների ընթացքում ԵԱՏՄ երկրները շուրջ 173 հազար խորանարդ մետր կլոր անտառափայտ են արտահանել։

Ըստ Անտառային դաշնային գործակալության մամուլի ծառայության՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դա 11%-ով պակաս է։

2023 թվականի 9 ամիսների ընթացքում Ռուսաստանից ԵԱՏՄ երկրներ է արտահանվել ընդհանուր առմամբ մոտ 195 հազար խորանարդ մետր չմշակված փայտանյութ։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով