Ադրբեջանում ՄԱԿ-ի կլիմայական համաժողովից մի քանի օր առաջ սենսացիոն արտահոսքեր են ի հայտ գալիս։ Մասնավորապես օրերս BBC-ին տեսագրություն է ստացել, որտեղ համաժողովի գործադիր տնօրենը քննարկում էր հանածո վառելիքի հնարավոր գործարքները:
Համաժողովի գլխավոր գործադիր տնօրեն Էլնուր Սուլթանովն չարաշահել է իր պաշտոնը՝ փորձելով իր հետ առնչվող պետական նավթագազային ընկերությունում ներդրումներ ներգրավել: Գաղտնի ձայնագրված տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես է նա հնարավոր գործարքը քննարկում ներդրող ներկայացած ոմն մարդու հետ:
«Մենք մշակելու համար բազմաթիվ գազի հանքավայրեր ունենք»,- ասում է նա ձայնագրության մեջ։
ՄԱԿ-ի կլիմայի գործակալության նախկին ղեկավարը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Սուլթանովի գործողությունները «բացարձակապես անընդունելի» են և «դավաճանություն» են COP-ի ամբողջ ջանքերին:
Սուլթանովը ոչ միայն COP29-ի ղեկավարն է, նա միաժամանակ զբաղեցնում է Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարի պաշտոնը։ Նա SOCAR-ի՝ նավթագազային պետական ընկերության (SOCAR) խորհրդի անդամ է։ Ադրբեջանական COP29 թիմը մեկնաբանության հարցումներին չի պատասխանել:
COP29-ի պաշտոնական բացումը երկուշաբթի է։ Դա 29-րդ տարեկան գագաթնաժողովն է, որտեղ ՄԱԿ-ի անդամ երկրների կառավարությունները քննարկում են կլիմայի փոփոխությունը և դրա դեմ պայքարելու ուղիները:
BBC-ն արդեն երկրորդ տարին անընդմեջ հայտնաբերում է ենթադրյալ ապօրինություններ՝ կապված գագաթնաժողովն ընդունող կառավարության հետ: BBC-ին տրամադրվել են Global Witness իրավապաշտպան կազմակերպության պատրաստած փաստաթղթերն ու գաղտնի տեսանյութերը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում