Կանադան հրամայել է փակել TikTok-ը երկրում՝ պատճառաբանելով ազգային անվտանգության ռիսկերը։ Այնուամենայնիվ, կառավարությունը չի արգելափակում կանադացիների մուտքը հավելված և բովանդակություն ստեղծելու նրանց հնարավորությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Կառավարությունը քայլեր է ձեռնարկում Կանադայում TikTok-ի մայր ընկերության՝ ByteDance Ltd-ի գործունեության հետ կապված ազգային անվտանգության ռիսկերը լուծելու համար», – ասվում է նորարարության նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնի հայտարարության մեջ:
Անցյալ տարի Օտտավան սկսեց դիտարկել TikTok-ի ծրագիրը՝ ներդրումներ կատարել և ընդլայնել իր բիզնեսը երկրում։ Կանադայի օրենսդրության համաձայն՝ կառավարությունը կարող է գնահատել օտարերկրյա ներդրումների ազգային անվտանգության հնարավոր ռիսկերը։ Օրենքը թույլ չի տալիս բացահայտել նման ներդրումների մանրամասները։
«Որոշումը հիմնված է վերանայման ընթացքում հավաքված տեղեկատվության և ապացույցների վրա», – ավելացրեց Շամպայնը: Կանադան արգելել է TikTok հավելվածը պետական կառույցների կողմից օգտագործվող սարքերում՝ պատճառաբանելով, որ այն ներկայացնում է գաղտնիության և անվտանգության անընդունելի մակարդակ:
Ի պատասխան սոցցանցն ասել է, որ որոշումը կվիճարկի դատարանում: Ընկերության խոսնակը նշել է, որ կանադական գրասենյակների փակումը և հարյուրավոր աշխատատեղերի կրճատումը ոչ մեկի ձեռնտու չէ:
Ըստ NPR-ի և Կենտուկիի հանրային ռադիոյի, ավելի վաղ դատարանի փաստաթղթերում նշվում էր, որ TikTok-ի ղեկավարները տեղյակ են դեռահասների համար հավելվածի հնարավոր վնասների մասին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում