Նոյեմբերի 1-7-ը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հավաքել է ավելի քան 213 մլն դրամ

0 Min Read
Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 213 173 300 ՀՀ դրամ, որից 57 802 200-ը՝ ՀՀ դրամը էլեկտրոնային վճարումներով։
«Հավելեմ, որ նոյեմբերի 1-ին նախորդող 7 օրերին հավաքագրումը կազմել է 188 474 600 ՀՀ դրամ»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ:
Կիսվեք այս հոդվածով