Որքա՞ն կվճարի Google-ը Արիզոնային օգտատերերի տվյալների անօրինական հավաքագրման համար

1 Min Read

Google85 մլն դոլար կվճարի Արիզոնա նահանգին՝ օգտատերերի գտնվելու վայրի տվյալների անօրինական հավաքագրման վերաբերյալ դատական ​​հայցը լուծելու համար։ Հայտնել է ТАСС-ը։

Bloomberg գործակալության տվյալներով՝ 2020 թվականի մայիսին Արիզոնա նահանգը Google-ին մեղադրել է նահանգի՝ սպառողներին խարդախությունից պաշտպանող օրենքը խախտելու մեջ։ Ընկերությունը հավաքել է տեղադրության տվյալները այլ կարգավորումների միջոցով՝ օգտատերերի՝ սարքերի աշխարհագրական դիրքի պատմությունը գրանցոգ գործառույթն անջատելուց հետո:

Google-ն պնդում է, որ նահանգի սպառողների պաշտպանության մասին օրենքը պահանջում է, որ ենթադրյալ խարդախությունը կապված լինի վաճառքի կամ գովազդի հետ:

Այնուամենայնիվ, Արիզոնայի դատավորը մերժել է գործը կարճելու ընկերության խնդրանքը:

Google-ը նման բողոքների է բախվել նաև Տեխասի, Ինդիանայի և Վաշինգտոնի գլխավոր դատախազների կողմից՝ օգտատերերի գտնվելու վայրի տվյալների հետ կապված:

«Ես հպարտ եմ այս պատմական որոշմամբ, որն ապացուցում է, որ ոչ մի կազմակերպություն, նույնիսկ խոշոր տեխնոլոգիական ընկերություններ, վեր չեն օրենքից»,- ասել է Բռնովիչը։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով