Օտարերկրացիների կողմից անշարժ գույքի ձեռքբերման գործարքների թիվն աճել է. Ի՞նչ գույք են գնել նրանք. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

3 Min Read

 Անշարժ գույքի շուկան արձագանքում է տնտեսությունում տեղի ունեցող գործընթացներին։

Անշարժ գույքի շուկան բաղկացած է տարբեր ենթաշուկաներից, որտեղ գործում են տնտեսվարողների տարբեր վարքագծեր։ Այս իմաստով հետաքրքիր է ուսումնասիրել օտարերկյա քաղաքացիների ակտիվությունն անշարժ գույքի շուկայում։

Մասնավորապես, 2024թ․ երրորդ եռամսյակում ՀՀ անշարժ գույքի շուկայում օտարերկրյա քաղաքացիների կողմից անշարժ գույքի գնման գործարքների թիվը կազմել է 443, իսկ վաճառքի գործարքների թիվը՝ 646 միավոր։ Ընդ որում՝ վաճառքի գործարքների թվաքանակը 2024թ երրորդ եռամսյակում 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 17%-ով, իսկ գնման գործարքների թվաքանակն աճել է մոտ 6%-ով։

Պատկերը Երևանում և ՀՀ մարզերում հետևյալն է․

Երևանում օտարերկրացիների կողմից իրականացված անշարժ գույքի գնման գործարքների թվաքանակը 2024թ երրորդ եռամսյակում 2023թ․ նույն եռամսյակի համեմատ աճել  է մոտ 3%-ով՝ կազմելով 223 միավոր, իսկ վաճառքի գործարքների թվաքանակը նվազել է 14%-ով՝ կազմելով 175 միավոր։

Մարզերի պարագայում օտարերկրացիների կողմից գույքի վաճառքի գործարքների թվաքանակը գնման գործարքների թվին ամենաշատը գերազանցել է Արարատում՝ 49 միավորով. օտարերկրացիների կողմից գնված անշարժ գույքի գործարքների թվաքանակը կազմել է 16, իսկ վաճառքի գործարքների թվաքանակը՝ 65  միավոր։

Մարզերում օտարերկրացիների կողմից գույքի վաճառքի գործարքների թվաքանակի ամենամեծ անկումը՝ 44%, 2024թ․ երրորդ եռամսյակում 2023թ․ նույն եռամսյակի համեմատ դիտվել է Վայոց ձորում, իսկ ամենամեծ աճը՝ 42 %, Տավուշում։

Վերջինումս արձանագրվել է նաև գնման գործարքների աճ՝ մոտ 183%, իսկ Վայոց ձորում ամենամեծ աճը՝ 200%-ով։

Օրարերկրացիների կողմից անշարժ գույքի գնման գործարքների ամենամեծ անկումը՝ 50%, դիտվել է  2024թ երրորդ եռամսյակում 2023թ նույն եռամսյակի համեմատ Սյունիքի մարզում։


Իրավաբանական անձանց ակտիվությունն անշարժ գույքի շուկայում, առևտրային բանկերի ցուցանիշներն ու Համաշխարհային բանկի զեկույցը. Շաբաթը՝ թվերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ


2024թ․ երրորդ եռամսյակում օտարերկրացիների կողմից իրականացված անշարժ գույքի գնման գործարքների 40%-ը կապված է բազմաբնակարան շենքի բնակարանների, մոտ 30%-ը՝ հողի և մոտ 17%-ը՝ բնակելի տան ձեռքբերման հետ։

Մյուս կողմից, վաճառքի գործարքների  մոտ 36%բազմաբնակարան շենքի բնակարանների մասով է, մոտ 35%-ը՝ հողի և մոտ 23%-ը՝ բնակելի տան վաճառքի հետ։

Անշարժ գույքի շուկայում 2024թ․ երրորդ եռամսյակում օտարերկրացիների մասնակցությամբ գնման գործարքների թվաքանակի մոտ 58 %-ը պատկանում է ռուսական անձնագրերով օտարերացիներին։

Երկրորդ հորիզոնականում են եվրոպական պետությունների անձնագրերով օտարերացիները՝ մոտ 17%, իսկ երրորդ տեղում են հայտնվել ԱՄՆ քաղաքացիները՝ մոտ 13% մասնաբաժիններով։

Վաճառքի գործարքների 76%-ում մասնակցություն են ունեցել ՌԴ անձնագրերով օտարերկացիները։

Երկրորդ և երրորդ հորիզոնականներում են համապատասխանաբար օտարերացիները ԱՄՆ-ից՝ 8%, և եվրոպական երկրներից՝ 7%։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով