Գնա քո ճանապարհով և թող մարդիկ խոսեն ինչ ուզում են․ Հաջողակ Մտքեր

1 Min Read

🔸Յուրաքանչյուր նախագծում կարևորագույն գործոնը հաջողության հանդեպ հավատն է: Առանց հավատի հաջողությունն անհնարին է:
Ուիլյամ Ջեյմս

🔸Ես հստակ հավատում եմ հաջողությանը: Եվ նկատել եմ. ինչքան ես շատ եմ աշխատում, այնքան ես ավելի հաջողակ եմ:
Թոմաս Ջեֆֆերսոն

🔸Նյու-Յորքում ես իմացա, որ չկա ավելի լավ դեզոդորանտ, քան հաջողությունը:
Էլիզաբետ Թեյլոր

🔸Սովորել պետք է ոչ թե սեփական, այլ ուրիշների սխալների վրա:
«Ջեներալ մոտորս» կոնցեռնի սկզբունքը

🔸Խնայեք ժամանակը, դա գործվածք է, որից կյանքն է գործված։
Ռիչարդսոն

🔸Ժամանակը անշարժ հավիտենության շարժվող կերպարն է։
Ժան Բատիստ Ռուսո

🔸Հաղթողին ոչ-ոք չի հարցնի՝ ճիշտ է նա արդյոք ասում, թե ոչ:
Ադոլֆ Հիտլեր

🔸Հազար մղոն երկարությամբ ճանապարհը սկսվում է առաջին քայլից:
Լաո Ցզի

🔸Հաջողության հասած ամեն մի տղամարդու հետևում կանգնած է հպարտ կինը և զարմացած զոքանչը:
Բրուկս Հեյզ

🔸Գնա քո ճանապարհով և թող մարդիկ խոսեն ինչ ուզում են:
Դանթե Ալիգերի

🔸Ես չեմ կարող ձեզ տալ հաջողության բանաձևը, սակայն պատրաստ եմ առաջարկել անհաջողության բանաձևը՝ փորձեք բոլորին դուր գալ:
Գ.Սվոուպ

Կիսվեք այս հոդվածով