Որքա՞ն է ավելացել Իլոն Մասկի կարողությունը Թրամփի ընտրվելուց հետո

2 Min Read

ԱՄՆ ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո Իլոն Մասկը հարստացել է գրեթե 21 մլրդ դոլարով՝ ըստ Forbes Real-Time Billionaires վարկանիշի։

Միլիարդատերը Թրամփի ակտիվ աջակիցն է եղել նրա նախընտրական արշավի ժամանակ, ով իր հերթին գովել է Մասկին՝ Կալիֆոռնիայում աջակիցների առջև ելույթի ժամանակ։ Նաև վերջին օրվա ընթացքում զգալիորեն աճել է Ջեֆ Բեզոսի, Լարի Էլիսոնի և այլ միլիարդատերերի կարողությունները:

Աշխարհի ամենահարուստ մարդու՝ Իլոն Մասկի կարողությունն օրական ավելացել է 20,9 միլիարդ դոլարով՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի ֆոնին` ըստ Forbes Real-Time Billionaires համաշխարհային վարկանիշի։

Ըստ վարկանիշի՝ Մասկի կարողությունն աճել է 7,89%-ով։ Զգալիորեն աճել է նաև մյուս ամենահարուստ միլիարդատերերի կարողությունը։

Վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցնող Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը հարստացել է 7 մլրդ դոլարով (+3,25%),

Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնը, ով երրորդ տեղում է, հարստացել է 11,7 մլրդ դոլարով (+5,59%)։

Ներդրող Ուորեն Բաֆեթը, ով զբաղեցնում է վեցերորդ տեղը, ավելացրել է իր կարողությունը 7,6 մլրդ դոլարով (+5,4%), Google-ի հիմնադիրներ Լարի Փեյջը և Սերգեյ Բրինը վաստակել են համապատասխանաբար 5,3 և 5 մլրդ դոլար (+3,77% և +3,69%)։

Իլոն Մասկը ակտիվորեն աջակցել է Թրամփին նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Նա դրա վրա ծախսել է առնվազն 132 մլն դոլար և հաճախ է հրապարակել հանրապետականներին սատարող գրառումներ իր X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter, արգելափակված է Ռուսաստանում):

Թրամփը, ելույթ ունենալով Փալմ Բիչում աջակիցների առջև, գովել է Մասկին և նրան անվանել «սուպեր հանճար»:

 

Կիսվեք այս հոդվածով