ԱՄՆ-ի պետական պարտքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 31 տրիլիոն դոլարը, վկայում են ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալները։
Հոկտեմբերի 3-ի դրությամբ ԱՄՆ-ի պարտքը կազմում է 31 տրլն 123 մլրդ 887 մլն 781 հազար 401 դոլար 34 ցենտ։
Պարտքի սեփականատերերի մեծամասնությունը մասնավոր անձինք են, որոնք ունեն ավելի քան 24 տրիլիոն դոլար: Արտասահմանյան կառավարություններին ամերիկյան պարտքերը կազմում են գրեթե 7 տրիլիոն դոլար։ Գրում է РИА Новости-ն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում