Wildberries-ը նոր բիզնես ունի

1 Min Read

Wildberries-ը հայտարարել է գազալցակայանների սեփական ցանցի գործարկման մասին։ Առայժմ գազալցակայանները հասանելի են միայն Wildberries և Russ միավորված ընկերության վարորդներին, սակայն շուտով դրանք հասանելի կլինեն նաև գործընկեր վարորդների համար:
Այս մասին գրում է Forbes-ը:

Wildberries բենզալցակայանները տեղակայված են ընկերության լոգիստիկ կենտրոնների տարածքում. նշել են RVB ՍՊԸ-ի մամուլի ծառայությունից։

Վառելիքը լիցքավորելու համար վարորդները պետք է WB Drive հավելվածում սկանավորեն բենզալցակայանից QR կոդը, ընտրեն լիցքավորման անհրաժեշտ պարամետրերը և վճարեն վառելիքի համար, հայտնում է RVB ՍՊԸ-ն։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով