«Այսօր գլխավոր հարցն այն է, թե ՆԱՏՕ-ում ռազմական ծախսերի ինչ թիրախային ցուցանիշներ են հաստատվելու։ Կասկածից վեր է, որ մենք պետք է ավելին ծախսենք, դա հաստատ ավելին կլինի 2 տոկոսից։ Եվ Դոնալդ Թրամփը միանգամայն իրավացի էր այս հարցում. երկու տոկոսով հեռուն չես գնա»,- ասել է ՆԱՏՕ անդամ երկրների դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեն Բուդապեշտ:
ՆԱՏՕ անդամ երկրները պաշտպանության վրա կծախսեն ՀՆԱ 2 տոկոսից շատ ավելի. այսպես ավելի վաղ պահանջում էր ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին հայտնել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեն Բուդապեշտ ժամանելով, որպեսզի մասնակցի Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթաժողովին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում