Սև և գունավոր մետաղների ջարդոնները 6 ամիս չեն արտահանվի Հայաստանից

1 Min Read

ՀՀ-ից մի շարք ապրանքների՝ դեպի ԵԱՏՄ երկրներ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք է կիրառվել: Այս որոշումն ընդունվել է  կառավարության այսօրվա նիստում։

Հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշման ընդունումը պայմանավորված է սև և գունավոր մետաղներից պատրաստված օգտագործված ապրանքների արտահանումը կանոնակարգելու, տեղական արտադրությունը զարգացնելու և հումքային բազայով  ապահովելու, ինչպես նաև նոր ներդրումների միջոցով՝ Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ:

Վերջին տարիների փորձը ցույց է տվել որպես հումք ներմուծվող  սև և գունավոր  մետաղների ջարդոնով կամ նախապատրաստվածքով աշխատելը տնտեսական աննպատակահարմար է, քանի որ դրանց գները բարձր են: Դրա արդյունքում ներմուծված հումքով արտադրված վերջնական արտադրանքը բարձր ինքնարժեք ունի եւ նույնիսկ  ներքին շուկայում դառնում է ոչ մրցունակ։

Վերջին տարիներին ԵԱՏՄ ընդհանուր շուկայում ձևավորված բարձր գների պատճառով նկատվում էին Հայաստանից սև և գունավոր մետաղների ջարդոնի ինտենսիվ արտահանման գործընթացներ։ ԵԱՏՄ որոշ երկրներ նույնպես արգելել կամ սահմանափակել են սև և գունավոր մետաղների արտահանումը, այդ թվում՝ դեպի ԵԱՏՄ երկրներ։

Ըստ այդմ՝ որոշում կայացվեց ժամանակավորապես (6 ամիս ժամկետով) արգելել սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի, ինչպես նաև սև և գունավոր մետաղից պատրաստված օգտագործված որոշ ապրանքների արտահանումը։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով