Կառավարության որոշմամբ` «ՏԵՔՍԱՍ ՓՐՈԴԱՔՇԸՆ» փակ բաժնետիրական ընկերությաննը ևս այսուհետ ազատված է հումքի ներմուծման մաքսատուրքից:
Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել հագուստի արտադրության համար։
Արտադրությունն իրականացվելու է Երևանում։ Այս ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 300 մլն դրամի կապիտալ ներդրում և 900․6 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։
Հիմա այս ընկերությունում աշխատում են 110 մարդ` 220 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում,աշխատատեղերի թիվը նախատեսվում է հասցնել մինչև 140-ի՝ 234 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 900․6 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 49 մլն դրամ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում