Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագիր» ներդրումային դրամաշնորհային համաձայնագրին կառավարությունն այսօր հավանություն է տվել:
Ծրագրի նպատակն է նվազեցնել շենքերի էներգիայի սպառումը և աջակցել էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի միջոցառումներին, որոնք կներառեն անհրաժեշտ աշխատանքներ պոլիկլինիկաների և մանկապարտեզների ընդհանուր տեխնիկական վիճակի բարելավման համար:
Ընդհանրացնելով՝ ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել մոտ 38 հասարակական շենքերի (6 պոլիկլինիկա և 32 մանկապարտեզ) էներգիայի սպառումը մոտ 65%-ով:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 38 մլն եվրո:
Այն ֆինանսավորվելու է հետևյալ աղբյուրներով`
Վարկային միջոցներ ԵՆԲ-ից` 25 մլն եվրո,
Դրամաշնորհային միջոցներ Եվրամիության Հարևանության ներդրումային ծրագրից` 10.1 մլն եվրո,
Տեխնիկական աջակցություն Եվրամիության Հարևանության ներդրումային ծրագիր կողմից` 650 000 եվրո,
Այլ ծախսեր Եվրամիության Հարևանության ներդրումային ծրագիր կողմից` 250 000 եվրո,
Երևանի քաղաքապետարանի սեփական միջոցներ` 2 մլն եվրո:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում